Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Սիրիայի Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են: «Լուրերի» թղթակիցը Հալեպում հանդիպել է Հայաստանի որոնողափրկարարական ջոկատի հրամանատարի հետ:
Արմեն Գևորգյան (ՀՀ ՆԳՆ որոնողափրկարարական ջոկատի հրամանատար) – Հալեպ ենք ժամանել ամսի 8-ին: Աշխատել ենք որոնողափրկարարական մեկ թիմով: Աշխատել ենք տարբեր տեղամասերում Հալեպի: Առաջին օրը մի տեղում ենք աշխատել, երկրորդ օրն ամբողջ թիմը մեկ այլ տեղամասում է աշխատել:
Մի քանի օր աշխատել ենք 24-ժամյա ռեժիմով: Եղել է նաև, որ գիշերային հանգիստ ենք տվել, քանի որ այն տեղամասը, որտեղ աշխատում էին բոլոր թիմերը, հանգիստ տրվեցին: Աշխատել ենք Իրանի թիմի հետ, սիրիկական թիմի հետ, մի փոքր համագործակցել ենք այլ թիմերի հետ, Ալժիրի թիմի հետ:
Ընդհանուր առմամբ շատ լուրջ դժվարությունների չենք հանդիպել, պարզապես եղանակային պայմաններից ելնելով դժվարանում էինք հատկապես գիշերային ժամերին: Ցուրտ եղանակի պայմաններում մի քիչ դժվարանում էինք աշխատել: Ամեն ինչ հաղթահարել ենք, մեր աշխատանքն այս պահի դրությամբ համարում ենք ավարտված:
Դիտումների քանակ3
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…