Անցյալ տարի Վահե Ղազարյանի հրամանով Հայաստանի 1300 պարեկները ավելի շատ են տույժի ենթարկվել, քան համակարգի մնացած 10.000-ից ավել ոստիկանները
միասին վերցված։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով պարեկներին նկատողություն հայտնելու, նրանց պատժելու մի շարք «անհասկանալի օրինակներ»:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Եթե դու հանցավոր խումբ բացահայտած պարեկին զրկում ես պարգևավճարից, քանի որ արձանագրության մեջ տառասխալ է արել։ Եթե դու բացատրություն ես ուզում պարեկից նրա համար, որ հանցագործի հետևից վազելուց գլխարկը մոռացել էր մեքենայում։ Եթե դու ծառայողական քննություն ու քաշքշուկ ես ապահովում բոլոր այն պարեկներին, որոնք կանգնեցնելու համար մեքենայով հարվածել են հանցագործի մեքենային։ Եթե դու պարեկների պարբերաբար պատժում ես ոչ թե բովանդակության, այլ ձևի խախտման համար։
Եվ եթե դու այդ ամենն անում ես համատարած ու ընդգծված, ապա ժամանակի ընթացքում դու ունենալու ես պարեկներ, որոնք սկսելու են ծառայել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար։ Այդպես ձևի համար ծառայում է ոստիկանական համակարգի 80-90 տոկոսը, քանի որ համակարգի ղեկավարությունը կարևորում է ձևը, ֆասադը և ոչ բովանդակությունը։
Հ.Գ. Անցյալ տարի Վահե Ղազարյանի հրամանով Հայաստանի 1300 պարեկները ավելի շատ են տույժի ենթարկվել, քան համակարգի մնացած 10.000-ից ավել ոստիկանները
միասին վերցված։ Եվ որևէ մեկին չի հետաքրքրում, որ այդ պարեկները հանցավորության բացահայտման ցուցանիշը պատիկներով են ավելացրել»։
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…