Հաշվի առնելով երկրակեղևի վերջին սեյսմիկ ակտիվությունը, տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժերի չվերականգնվող կործանիչ հետևանքները՝ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքամայր Երևանում ծավալված բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կառուցման այս ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն։
«Բարձրահարկերը վեր են խոյանում, արդեն իսկ ավարտական տեսք և տասնամյակների շահագործում ունեցող բակերի կանաչ հատվածի, խաղահրապարակների հաշվին։
Կառուցապատման աշխատանքներ են ծավալվում 2 դալաններով մուտք ունեցող 5 հարկանի շենքերով շրջապատված բակերում։
Երկու հարևան շենքերի հեռավորությունը, նույնիսկ միայն տեսողական գնահատմամբ չի բավարարում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից։
Աստված մի արասցե, նման ուժգնության երկրաշարժի երևանյան սցենարի պարագայում տեխնիկայի մոտենալու, փրկարարական աշխատանքները կազմակերպելու առումով արդյոք պատրա՞ստ են ներկայիս կամ պատասխանատվություն ստանձնելու նախապատրաստվող իշխանավորները։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքային իշխանություններից ակնկալում է քաղաքի և կառույցների սեյսմիկ անվտանգության բարձրացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման նախապատրաստման և իրազեկման գործնական քայլեր, շատ արագ կյանքի կոչել մասնագիտական հանձնաժողով, ուսումնասիրել շինարարության փուլում գտնվող բոլոր կառույցները, մինչև ուսումնասիրության ավարտը դադարեցնելով շինարարական աշխատանքները, ըստ անհրաժեշտության վերանայելով նախապես տրամադրված թույտվությունները»,- նշված է հայտարարությունում։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…