Տարածաշրջան

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ աֆղանական ԻՊ-ի մինչև 4 հազար զինյալ է կենտրոնացված Տաջիկստանի հետ սահմանի մոտ

 «Իսլամական պետության» (ԻՊ) աֆղանական մասնաճյուղի թվաքանակը հասել է մինչև 6,5 հազար զինյալի: Նրանց մեծամասնությունը գտնվում է Տաջիկստանի հետ սահմանի մերձակայքում։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ներկայում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» անդամների թիվը զգալիորեն աճել է և կազմում է մոտ 6,5 հազար զինյալ, որոնցից մինչև 4 հազարը կենտրոնացած Է Տաջիկստանի հարավային սահմաններին՝ Բադախշանի,  Կունդուզի և Թախարի նահանգներում», – Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Սիդորովի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանի տարածքում հաստատված բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներից: Նա հավելել է, որ ամենամեծ վտանգը ներկայացնում են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան»:

«Բացի դրանից, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը նպաստում է ազգային և կրոնական փոքրամասնություններին ճնշելու՝ թալիբների ղեկավարության քաղաքականությունը, միասնության բացակայությունը և հակասությունների աճը «Թալիբան» շարժման ներսում, տնտեսական իրավիճակի վատթարացումը և հումանիտար խնդիրների սրումը», – ասել Է նա։ Սիդորովը նաև ընդգծել է, որ թմրանյութերի անվերահսկելի շրջանառությունը և զենքի անօրինական տարածումը, թվարկված գործոնների հետ միասին, մեծացնում են Աֆղանստանի՝ քաղաքացիական պատերազմի վերադառնալու հավանականությունը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago