Լրահոս 24/7
14.02.2023

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, իրացման դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, իրացման դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր։

Մասնավորապես՝ նշված վարույթներից մեկի շրջանակում 2023 թ․ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա երկու բնակիչներ: Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ, սակայն նրանց փախուստի փորձը կանխվել է:

Հիշյալ հասցեի հարակից ճանապարհահատվածի զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթներից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով՝ հիշյալ օրը Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել և պահել թմրամիջոցը:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

2022 թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:

Մյուս քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում 2023 թ. փետրվարի 11-ին, Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու համար, ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 հատ փաթեթներ` լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով:

Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է:

Երևան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և ապօրինի պահելու համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան