Կրեմլը հայտարարել է, թե ԱՄՆ-ի առաջնորդած ՆԱՏՕ-ն թշնամական կառույց է, որը հետզհետե ավելի է ներգրավվում ռուս-ուկրաինական հակամարտությանը:
«Նախևառաջ ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ և դա ամեն օր է ապացուցում: Բնականաբար, մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է նախագահ Վլադիմրի Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Ուկրաինային արևմտյան արդիական սպառազենի նոր խմբաքանակ տրամադրելու մասին ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարություններին: