Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում միշտ մի քանի հարյուր միլիոն դրամի են հասել։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին մամուլում պարբերաբար աչքի զարնող հրապարակումներ են հայտնվել։ Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։
Արդեն հայտնել ենք, որ այսօր ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի։
Sputnik Արմենիան ներկայացնում է, թե տարիների ընթացքում որ ընկերություններն ու դրանց գործունեությունն է կապված Խաչատրյանի անվան հետ։
Ըստ շրջանառվող լուրերի, Խաչատրյանին են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում:
«Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։
Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։
Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։
ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ պոմիդոր, վարունգ ու բիբար էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:
Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը:
Նա Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:
Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը` 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Ծաղկաձորի առանձնատանը կա թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ:
Նրա դրամական միջոցները բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում միշտ մի քանի հարյուր միլիոն դրամի են հասել։
Ի դեպ, Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարբերաբար հայտնել է, որ բիզնեսներ չունի, բիզնեսով չի զբաղվում։
Հիշեցնենք, որ Վանեցյանի խոսքով` Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով, այս պահին կասկածյալի կարգավիճակով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Խոսքը, ըստ ԱԱԾ տնօրենի, միլիոնավոր դոլարների մասին է։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…
Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…