Աշխարհ

Ֆրանսիայում հակակառավարական ցույցեր են

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հունվարից ի վեր սա բողոքի 5-րդ ակցիան է: Քաղաքացիները դեմ են կենսաթոշակային փոփոխություններին, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:

Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն փետրվարի 11-ի ակցիայի՝ այս անգամ ցուցարարներն ավելի մեղմ են արտահայտում իրենց բողոքը՝ կաթվածահար չանելով մայրաքաղաքի երթևեկությունը: Այնուհանդերձ, Օրլի օդանավակայանում արդեն որոշ չվերթեր են հետաձգվել կամ չեղարկվել։

Ցույցերի կազմակերպիչները զգուշացրել են՝ եթե մինչև մարտի սկիզբ ոչինչ չփոխվի, ակցիայի մասնակիցները կաթվածահար կանեն ամբողջ երկիրը: ԶԼՄ-ների տվյալով՝ մինչ այժմ ցույցերին մասնակցել է 2 միլիոնից ավելի մարդ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

8 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago