Լրահոս

Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է եվրախորհրդի հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։

Բորելը, մասնավորապես, պատասխանել է. «2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Լաչինի միջանցքի երկայնքով և ուսումնասիրում դրանց մարդասիրական հետևանքները:

ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ իր իրավասության տիրույթում՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների»։

Բորելը ընգծել է նաև ՌԴ պարտավորությունները, նշելով որ «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը նույնպես պատասխանատուն է միջանցքի վերահսկման ու գործունեության հարցում»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

3 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

3 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

3 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

3 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

4 hours ago