Թայվանի զինված ուժերy անցած օրվա ընթացքում կղզուն հարող շրջանում գրանցել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի 4 նավ և 24 ինքնաթիռ: Այս մասին ասված է Թայվանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կղզու զինված ուժերը հետևում են իրավիճակին և գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում: