Լրահոս

Նորից վարժական հավաքներ կանցկացվեն․ ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Կառավարությունը որոշում կընդունի․

1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներերկու ամիս ժամկետով 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:

2․ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների

1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

3․ Վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ըավագ ենթասպայական կազմի, 452-ը սպայական կազմի պահեստազորայիններ:

4․ Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից 27 պահեստազորային 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից10 պահեստազորային 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստա­զո­րային, որոնցից 23 պահեստազորային2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից 30 պահեստազորային2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային 2023 թվականի մայիսի 3 – 27-ը ներառյալ,

6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից4 պահեստազորային 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ,

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից 14 պահեստազորային2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ:

5․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին պահեստազորային քաղաքացիների ծանուցման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքներին կանչման ենթակա պահեստազորայինների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու վերաբերյալ տեղեկատվության ստացումը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago