Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները:
Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73:68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 16 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Ակիմա Ռիչարդսը ճանաչվել է նաև առաջնության լավագույն պաշտպան: Առաջնության լավագույն խաղարկող է ճանաչվել Լուսինե Տիտանյանը («Լես Ֆոքսիս»), լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյանը («Երևան Բասկետ») լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելսը («Երևան Բասկետ»), լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյանը («Հատիս»), իսկ լավագույն մարզիչ՝ Արեգ Վաթյանը («Հատիս»):
Առաջնության ամենաարժեքավոր խաղացողի կոչմանն արժանացել է Սեդա Գաբրիելյանը` «Հատիս» ակումբից: Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության 2022/2023 թթ. մրցաշրջանում 3-րդ տեղը զբաղեցրել է «Երևան Բասկետը»: Բրոնզե մեդալի համար խաղում «Երևան Բասկետը» 78:71 հաշվով առավելության է հասել «Գյումրիի» նկատմամբ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…