Ըստ Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։