Լրահոս 24/7
20.02.2023

Հանրապետության նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին

Հանրապետության նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանձնարարությամբ՝ նախագահի աշխատակազմի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի շարք մարզային գրադարաններ համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Ընտրված գրքերի ցանկում ներառվել են ինչպես դասական, այնպես էլ հայ և արտասահմանյան արդի գրողների ստեղծագործություններ:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքերը նվիրելու նպատակով այսօր այցելել են Արարատի մարզի Սուրենավան և Գոռավան համայնքներ, իսկ սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:

Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչագան Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով գրքերի համար, նշել է. «Այսօր իսկապես տոն է, որովհետև մեր համայնքային գրադարաններն ավելի շատ ուշադրության կենտրոնում են: Մեր համայնքներն ունեն գրքերի համալրման խնդիր, և համոզված եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծ ոգևորություն կառաջացնեն և կխթանեն ընթերցանությունը: Ցանկում շատ ժամանակակից գրքեր նկատեցի, որոնք վստահաբար կընթերցվեն: Կարող եմ վստահորեն ասել, որ վերջին շրջանում մեր մարզում նույնպես շատ ակտիվացել է ընթերցանությունը»:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ տեղի է ունեցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ազգային գրադարանում: Իհարկե Հովհաննես Թումանյանի ծնունդն արդեն իսկ տոն է իր գոյությամբ մեր պատմության մեջ, և կրկնակի տոն է, որ իր տարեդարձը դարձել է Գիրք նվիրելու օր, ինչով իհարկե կարծում եմ վերջին տարիներին այս գեղեցիկ ավանդույթ դարձած տոնը շատ աշխուժացրել է մեր գրադարանային, գրքի հրատարակչական ոլորտները:

Շատ հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այսքան հետաքրքրված է գրադարաններով, և արդեն իսկ անցյալ տարվանից մեծ աջակցություն է ցուցաբերում մեր գրադարաններին: Այսօր նախագահի աշխատակազմը պատրաստել է 13 սահմանամերձ գրադարանների համար նվիրատվություններ՝ 43 անուն գիրք, և Ազգային գրադարանը ևս առիթից օգտվելով պատրաստել է 13 փոքրիկ փաթեթներ մեր սահմանը պահող զինվորների համար»:

Լրահոս
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան