Լրահոս 24/7
20.02.2023

Քննարկվել է ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու հարցը

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում: Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում:

Երևանի Երքաղլույս ՓԲԸ-ում նույնպես ամեն օր աշխատում են գործին նվիրված մասնագետներ, ում շնորհիվ երևանյան երեկոներն այդքան լուսավոր են և ջերմ:

Այդպիսին է նաև վարպետ Մամիկոնը՝ մեր քաղաքի լուսավորման ցանցի կառավարման վահանակի սպասարկման միակ և անփոխարինելի մասնագետը, ով արդեն 20 տարի պահպանում է մեր քաղաքի լույսը: Չնայած հարազատների՝ իրենց մոտ՝ ԱՄՆ տեղափոխվելու հորդորներին՝ Մամիկոնը բավարարվում է ժամանակ առ ժամանակ նրանց այցելելով, և միշտ վերադառնում է հարազատ քաղաքին լույս տալու պատասխանատու գործին:
Շնորհակալ եմ Մամիկոնից և մեր մյուս գործընկերներից իրենց լուսավոր տեսակի համար:

Երքաղլույս ՓԲԸ այցի ժամանակ քննարկեցինք նաև գիշերային մշտական լուսավորության, ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու, ցանցի կառավարման վահանակի արդիականացման, սյուների և մալուխային ցանցի կարգավորման հարցեր, ինչպես նաև Երքաղլույսի շենքային և աշխատակիցների վարձատրման պայմանները»,- գրել է Տիգրան Ավինյանը

Լրահոս
Այս մարդը կամ կրետին է, կամ հայաստանյան հանրությանն է կրետինի տեղ դրել. Վահրամ Աթանեսյան
23:34

FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22

«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35

ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22

Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06

«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49

Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34

Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46

Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28

Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06

Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41

Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28