Հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե. Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավել եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը:  2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«2022 թվականն աննախադեպ է եղել պետական բյուջեի եկամուտների մասով: ՀՀ պատմության մեջ աննախադեպ՝ մոտ 2 տրլն դրամի չափ եկամուտներ են հավաքագրվել: Այդ 2 տրլն-ի մոտ 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը, այսինքն՝ հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետական բյուջե»,-ասել է Ջհանյանը:

Նրա գնահատմամբ՝ դա իրականում աննախադեպ է, այն շեմը, որը դրվել է, մոտակա մի քանի տարվա ընթացքում շատ դժվար է լինելու պահպանել: Ոլորտի՝ անցյալ տարի ապահոված մուտքերն այս տարի չեն լինի: Ջհանյանը դա հիմնավորում է մի քանի պատճառներով, օրինակ՝ մետաղական խտանյութերի համար սահմանված արտահանման տուրքը հանվել է: Անցյալ տարի հարկերը վճարվել են 2021-ի շահութաբերության հաշվարկով:

«Այսպիսի աննախադեպ մուտքեր 2023 թվականին չենք կանխատեսում: Բայց արդեն հաջորդ տարիներին, երբ արտադրողականությունը կավելանա, սպասում ենք, որ այդպիսի հարկային մուտքեր կլինեն»,-ասաց Ջհանյանը: Խոսելով ոլորտի մարտահրավերներից՝ նա գլխավորը համարեց դրամի արժևորումը, որը շարունակվում է մինչև հիմա:

«Հիմա դրամի կուրսը մոտ 20-30 տոկոսով ավելին է, քան 2022-ի սկզբին էր: Ոլորտում բոլորն էլ արտահանող կազմակերպություններ են, շատ ծանր դրությամբ մեջ են հայտնվել: Կազմակերպությունների ծախսերը դրամային են, իսկ հասույթը՝ դոլարով: Եվ այսօր ոլորտի արտահանող շատ կազմակերպություններ վնասով են աշխատում»,-նշել է Ջհանյանը:

Սակայն նա կողմ չէ, որ Կենտրոնական բանկն այս հարցում միջամտություն ունի: Միությունը մի քանի առաջարկներ է ներկայացրել կառավարությանը: Առաջարկվել է կազմակերպությունների համար հարկային բեռը թեթևացնել կամ գոնե հարկային վճարումները հետաձգել: Ոլորտում նախորդ տարի եղել են նաև խնդիրներ, որոնք այս տարի արդեն չկան: Նա նշեց արտահանման տուրքի մասին, որ ոլորտի շատ կազմակերպություններ վճարում էին: Ջհանյանի կարծիքով՝ դա տնտեսապես հիմնավոր չէր: «Երկրորդ խնդիրն այն էր, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ունեինք հիմնական մետաղների գների՝ պղնձի, ոսկու գների անկում: Բայց այսօրվա դրությամբ տուրքն արդեն չի գործում, իսկ մետաղների գները վերականգնվել են»,-ասաց Ջհանյանը: Հայաստանում ոլորտն ունի հիմնական երկու արտադրատեսակ՝ պղնձի կոնցենտրատը, որը նաև ոսկի է պարունակում և ֆերոմոլիբդենը: Ֆերոմոլիբդենի համար արտահանման հիմնական շուկան միշտ եղել է եվրոպական շուկան, մի փոքր մասը գնացել է Ռուսաստան, իսկ պղնձի կոնցենտրատի համար հիմնական շուկան միշտ եղել է Չինաստանը:

Ոլորտի երկրորդ խոշոր արտադրող Թեղուտի հանքը նախորդ տարվա փետրվար, մարտ ամսից արտահանում չի իրականացրել: Սակայն Ջհանյանը վստահեցնում է, որ ոլորտի մյուս բոլոր արտահանողները աճ են գրանցել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 20 տոկոսով ավելի շատ արտադրանք է տվել ու արտահանել: Արտադրողականությունը բարձրացել է, աճը եղել է այն լիցենզիայի սահմաններում, որն ունի կոմբինատը:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

3 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

4 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

5 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

7 hours ago