Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ՀՀ–ում Կորեայի դեսպանին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Չան Հո-Ջինին։

Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումն ու զարգացումը, նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավոր առաքելություն։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը դեսպանին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանը և վերջինիս ունեցած առանձնահատուկ դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում։ Դեսպան Չան Հո-Ջինն ընդգծեց, որ իր  համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հարուստ մշակույթ,պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանում:

Դեսպանը հաստատեց, որ  երկու երկրների միջև առկա են ջերմ հարաբերություններ, որոնց արդյունքում ձևավորվել է փոխգործակցություն մի շարք ոլորտներում և միջազգային հարթակներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին, հետպատերազմյա մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

3 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

5 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

5 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

6 hours ago