Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժած Թուրքիայի նահանգների վերականգնման գործընթացը կմեկնարկի այս տարվա մարտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաք կատարած այցի ժամանակ։
Էրդողանի խոսքով՝ տարվա ընթացքում երկրի տասնմեկ նահանգների քաղաքներում նախատեսվում է կառուցել մինչև 200 հազար տուն։ Եվս 70 հազար տուն կկառուցվի աղետի գոտու գյուղերում։ Նա նշել է նաև, որ աղետի գոտում իրավիճակի մոնիթորինգի հիման վրա առաջիկա ամիսներին կորոշվի կառուցապատման ենթակա բնակելի միավորների ստույգ թիվը։
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում Գազիանթեփ նահանգից 87 հազար բնակիչ է տարհանվել երկրի այլ շրջաններ։ Էրդողանը վստահեցրել է, որ Գազիանթեփի աղետից տուժած շրջանների վերականգնման գործընթացում հաշվի կառնվեն նահանգի պատմական առանձնահատկություններն ու էթնիկ քարտեզը։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ ժողովրդի ու պետության միասնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել այս աղետի հետևանքները։
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…