Լրահոս

Իրանը պատժամիջոցներ է սահմանում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԵՄ երկրների 15 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց, կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ութ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք մեղադրվում են «ահաբեկչությանը, ահաբեկչական խմբավորումներին և Իրանի ժողովրդի դեմ ուղղված բռնությանը աջակցելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնության և անկարգությունների կոչ անելու, ստի  և երկրի մասին կեղծ տեղեկությունների տարածման մեջ»:

Սև ցուցակում ընդգրկված էին, ի թիվս այլոց, Ֆրանսիայի իրավահավասարության հարցերով պատվիրակ Իզաբել Ռոմը, Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Ռոլան Լեսկյուրը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ Միշել դե Վոկուլյորը և Յանիկ Ժադոն, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Ռենատա Ալտը և Ռոդերիխ Կիզեվետերը, բրիտանացի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, Եվրոպայում գործող մի շարք  հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սահմանափակումներ են մտցվել նաև եվրոպական մի շարք ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ (այդ թվում՝ Krauss-Maffei Wegmann GmbH & Co KG ինժեներական ընկերությունը, Quantum-Systems GmbH տեխնոլոգիական ընկերությունը, գերմանական ThyssenKrupp Marine Systems նավաշինական ընկերությունը, եվրոպական առաջատար ծրագրավորող և արտադրող MBDA հրթիռային համակարգերի, ֆրանսիական Thales Group ընկերությունը, որն արտադրում է տեղեկատվական համակարգեր օդատիեզերական, ռազմական և ծովային կիրառությունների համար, գերմանական HENSOLDT կորպորացիան, որն արտադրում է ռադարներ, օպտոէլեկտրոնիկա և ավիոնիկա): Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Քրիստոնյաները հանուն Իսրայելի» (Նիդեռլանդներ), Իսրայելի մասին փաստաթղթավորման և տեղեկատվության կենտրոնը (CIDI, Նիդեռլանդներ) և Իսրայելի համար եվրոպական կոալիցիան (Բելգիա) կազմակերպությունները։

Սահմանված պատժամիջոցները ներառում են «Իրանի ֆինանսական և բանկային համակարգերում հաշիվների և գործարքների արգելափակում, Իրանի իրավասության շրջանակներում գտնվող ակտիվների արգելափակում, ինչպես նաև վիզաների տրամադրման և Իսլամական Հանրապետության տարածք մուտքի արգելում»: ։

Երկուշաբթի օրը ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարման պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպությունների: Երեքշաբթի օրը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց հակապատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին՝ ի պատասխան ԵՄ կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների։

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

1 hour ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

6 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

7 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

8 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

8 hours ago