Ֆրանսիայի հարավ-արևմուտքում դեռահասը դանակով մահացու վիրավորել է ուսուցչուհուն, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France Bleu ռադիոն:
Մահացած ուսուցչուհին դասավանդում էր Սեն-Ժան-դե-Լյուզ կոմունայի ճեմարաններից մեկում։ Ողբերգությունը տեղի է ունեցել իսպաներենի դասի ժամանակ։
Ուսուցչուհու վրա հարձակված աշակերտը սովորում էր 10-րդ դասարանում։ Նա ձերբակալված է։ Ճեմարան են ժամանել դեպարտամենտի պրեֆեկտը և Բայոն քաղաքի դատախազը։