Լրահոս

Կառավարությունը մրցույթով օտարում է ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ՊՆ-ին ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ  վերցվի նախարարությունից և ամրացվի պետգույքի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։

Ըստ «Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված շենքի հետազոտության արդյունքների տեխնիկական եզրակացության քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 հասցեում գտնվող շինությունների վնասվածությունը համարվում է 4-րդ աստիճանի և ենթակա են քանդման։

«ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից իրականացված գույքի շուկայական արժեքի գնահատման ընթացքում այդ հասցեում գտնվող շինությունները չեն արժևորվել՝ հիմք ընդունելով«Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված եզրակացությունը։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝85 250 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկվածկադաստրային արժեքը՝ 37 622 212,4 դրամ։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago