Լրահոս

Փաշինյանը խոսել է Հաագայի դատարանի որոշման մասին

Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է, սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանն ու դրա քաղաքական ազդեցությանը։

«Ադրբեջանը, սակայն, բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները դրան հավատում, ուրիշ հարց է։ Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանը արձանագրեց Ադբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը։

«Դատարանը հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը։ Դատարանը նաև վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԼՂ։ Դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը, իսկ շփման գծի առկայության վերաբերյալ տվեց միջազգային իրավական նշանակություն։ Արձանագրվեց նաև, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք բժշկական հաստատություններին, հասատվեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փատը։

Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի ու հոսանքի դադարեցումների մեղավորը։ Նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում։ Այստեղ անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել։ Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ կկարողանանք ներկայացնել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարան ու հավանակնությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago