«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև անպարկեշտ քայլ էր» , այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, հավելելով.
«Ապրի՛: Նստեց, գնաց, թույլտվություն խնդրեց Ռուսաստանից կամ զգուշացրեց Ռուսաստանին, բայց այնուամենայնիվ գնաց»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ նման քայլը չի կարելի օրիգինալ համարել։

















