Լրահոս 24/7
24.02.2023

Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Օհանյան

Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Օհանյան

Իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է եւ չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաեւ իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։

Այս իշխանության գործողությունների հետեւանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։

Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք առաջ է քաշում ընդդիմությունը»,- նշել է Օհանյանը։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ կարմիր գծերից մեկն այն է, որ Արցախն իր պատմական տարածքում ինքնուրույն ապրելու իրավունք ունի, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները հուշում են, որ անհնարին է նրանց հետ ապրել նույն պայմաններում։

Հաջորդ կարմիր գիծը, ըստ Օհանյանի այն է, որ Հայաստանը, Արցախին բերելով նման անկլավային իրավիճակի, ձեռքերը լվանալու իրավունք չունի։ «Հայաստանը հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ եւ կայուն զարգացման համար։ Մեր ողջ ընդդմադիր հանրույթը պետք է ամեն ինչ անի, որ սրանք փաստաթղթեր չստորագրեն, որոնք կվնասեն մեր պետությանը»,- ասել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով, ինքը չէր ցանկանա, որ Ռուբեն Վարդանյանը հեռանար Պետնախարարի պաշտոնից։

Ըստ նրա՝ դա բացասական հետեւանքներ կունենա Արցախի վրա։

«Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարարի եւ բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով եւ ինչպես է նշանակել նրան, ես տեղյակ չեմ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին»,-ընդգծել է ՊՆ նախկին նախարարը։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան