Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Նիստը սկսեցինք գյուղի Գլխատանը, որտեղ ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով։ Մոգական միջավայր եւ ուտեստ է»,- գրել է նա։