Լրահոս 24/7
27.02.2023

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել. Զոհրաբյան

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել. Զոհրաբյան

Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում Հայաստանի հյուպատոսության դիմաց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սերգեյի պատմությունը շատերը գիտեն։ 2015 թվականին, Խերսոն քաղաքի ռեստորաններից մեկում Ադրբեջանի նախիջեւանյան կլանի ներկայացուցիչների եւ հայերի միջեւ ընդհարում է տեղի ունենում, եւ էդ կուտոկի մեջ է լինում Ջուղայի խաչքարերը «գնդակահարածներից» մեկը, ով Ալիեւի ազգականն էր։ Միջադեպը վերածվում է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպանվում է Ալիեւի ազգականն ու 2015 թվականի օգոստոսից Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բանտում էր։

Որպես պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահ ես երկար եմ զբաղվել Սերգեյի խնդրով, որպեսզի պատիժը կրելու համար տեղափոխվի Հայաստան, բայց էս նոր խորհրդարանում այլեւս չգտնվեց մեկը, որ հայ մարդուն Հայաստան տեղափոխելու հարցով զբաղվի։ Իսկ ի՞նչ է եղել հիմա. դեկտեմբեր ամսին Խերոսնի բերդը ռմբակոծվում է, շատերը զոհվում են, իսկ Սերգեյը մի կերպ կարողանում է հասնել Օդեսա ու դիմել հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն։ Եւ ահա ինչպես ինձ պատմում է Սերգեյը, դեկտեմբերի 2-ից, գրեթե ամեն օր գնում է Օդեսայի հայկական հյուպատոսություն, որպեսի հայրենիք վերադարձի փաստաթուղթ ստանա։

Հիշեցնեմ, որ մեր դեսպանությունների եւ հյուպատոսությունների օրենսդրական պարտականությունների մեջ է մտնում սեփական հայրենակիցների շահերը պաշտպանելը, մինչդեռ դեկտեմբերի 2-ից փոխհյուպատոս Դավիթ Խաչատրյանը Սերգեյ Կարապետյանին ասում է՝ «հեսա էս հարցը լուծելու ենք» ու էսպես՝ արդեն 3 ամիս։ Ինչի՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, որովհետեւ Սերգեյ Կարապետյանն ինձ ասաց, որ պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայի հյուպատոսության դիմաց։ Ու որ հետո Ուկրաինայում մեր ժպտերես դեսպանն ու Օդեսայում մեր հյուպատոսը եւ էդ կանտորայի սաղ սաստավը չասի՝ «վա՞յ, մենք չգիտեինք»։ Հա, մի բան էլ՝ Խերսոնի բերդի ռմբակոծումից փրկվելուց, Օդեսա հասնելուց ու հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն դիմելուց՝ որեւէ անգամ Սերգեյին չեն հարցրել՝ բա որտե՞ղ ես քնում եւ ի՞նչ ես ուտում՝ հայ մարդ»,- գրել է Զոհրաբյանը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան