Լրահոս 24/7
27.02.2023

Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է. Անդրեասյան

Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների հասցեագրումն ու լուծումը՝ որպես մեկ շղթայի հաջորդական օղակներ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումը` նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախանշված է հավակնոտ ծրագիր` ունենալ ակադեմիական քաղաք՝ որպես նոր ենթակառուցվածք և բովանդակություն:

«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացման սկզբունքն է. այնպես անել, որ բուհերը լինեն ոչ միայն ակադեմիական միջավայր, այլև գիտական հետազոտությամբ զբաղվող կառույցներ»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսավորման ձևերին, որոնք պետք է բազմազանեցվեն՝ տարբեր խնդիրների լուծման համար ձևավորելով տարբեր մոտեցումներ: Ըստ նախարարի` նախատեսվում է վերանայվել բուհերին տրվող ֆինանսավորումը՝ այն փոխկապակցելով գիտահետազոտական գործունեության հետ, ինչպես նաև վերափոխել կրթաթոշակային քաղաքականության տրամաբանությունը:

Ի լրումն նախարարի՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասել է, որ հետազոտություն իրականացնելու տեսանկյունից Հայաստանում առաջատար են ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի ոլորտները:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին, կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ միջազգային կառույցները համատեղ հանձնառություն ունեն Հայաստանում բարձրացնելու կրթության որակը, զարկ տալու նորարարությանը, արտադրողականությանը, զարգացնելու ներառականության ընդլայնման հնարավորությունները:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին ներկայացրել է այլ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Կորեայի, Մեքսիկայի փորձը, որոնք հաղթահարել են ճգնաժամը և կրթական բարեփոխումների արդյունքում նաև տնտեսական աճ գրանցել:

«Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկման նպատակն էր մեկ հարթակում միավորել կրթության և նորարարության ոլորտների Հայաստանի հիմնական դերակատարներին՝ ներկայացնելու իրենց փորձը բարձրագույն կրթության և ստեղծարարության միջև կամուրջներ ստեղծելու վերաբերյալ:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան