Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրը ԵՄ-ին կոչ է անում կենտրոնանալ Ուկրաինայի համար զինամթերք գնելու վրա, այլ ոչ թե առկա զինամթերք ուղարկելու վրա:
Նախարարի՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղղված նամակում նշվում է, որ «իհարկե, մենք պետք է 155 մմ զինամթերք տրամադրենք առկա պաշարներից, սակայն պահանջարկը առաջացնում է առաջարկ միայն այն ժամանակ, երբ նոր պայմանագրեր են կնքվում արդյունաբերության հետ»։
Էստոնիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս Եվրոպայում զինամթերքի արտադրության ծավալը բավարար չէ ինչպես Ուկրաինային մատակարարելու, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում պաշարները համալրելու համար։ Նամակում նշվում է, որ գնումներ կարող է իրականացնել ոչ միայն ԵՄ մարմինը, այլեւ անդամ պետությունը, որը հանդես է գալիս միության անունից։














