Լրահոս 24/7
28.02.2023

35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր թույլ տալը, պարզապես անթույլատրելի է. Թանդիլյան

35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր թույլ տալը, պարզապես անթույլատրելի է. Թանդիլյան

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« 1988 թվականի այս օրերին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդեր և բռնի տեղահանություն։

Փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպված դաժան սպանություններով, խոշտանգումներով, կողոպուտով և բռնարարությամբ ուղեկցվող կոտորածն իրականացվում էր պետական մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունների ուղիղ թույլտվությամբ։

Իշխանությունների այս գործելաոճն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտման, Արցախը Հայաստանին միացնելու և անկախ ապրելու ցանկության զարհուրելի արձագանքն էր։ Այս հանցագործության նպատակն ազատագրական շարժման ոգին կոտրելն ու հայ ազգի իսպառ բնաջնջումն էր։

Դաժանորեն սպանվեցին հարյուրավոր հայեր, եղան հազարավոր վիրավորներ, ավերվեցին ու թալանվեցին հայերի գույքն ու ունեցվածքը, տասնյակ հազարավոր փախստականներ սփռվեցին տարբեր երկրներում։

Սա նախօրոք ծրագրված սպանդ էր, որի հեղինակները, կազմակերպիչներն ու մասնակիցներն առ այսօր չեն բացահայտվել ու արդարացիորեն չեն պատժվել։ Դեպքերը ոչ միայն չեն բացահայտվել, այլև նենգորեն կոծկվել են ադրբեջանական իշխանությունների կողմից, բոլոր հնարավոր միջոցներով գործերը կարճվել են՝ սումգայիթյան ջարդերի դաժան էջը փակելով ու առաջ անցնելով։

Անպատիժ մնացած այս գործողությունները և ճշմարտությունը լռության մատնելու հետևանքն Ադրբեջանի այսօրվա դիրքորոշման ու Արցախը հայաթափելու մոլի ցանկության շարունակությունն են։ 120.000 խաղաղ բնակչությանը, այդ թվում երեխաներին, շրջափակման մեջ պահելը, խաղաղ բնակչությանն ահաբեկելն ու կենսական միջոցներից կամայականորեն զրկելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։

Խստորեն դատապարտելի է հայերի հանդեպ իրականացված և այսօր շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունը…

35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր՝ քաղաքակիրթ աշխարհում թույլ տալը, պարզապես, աններելի ու անթույլատրելի է»,- գրել է նա:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան