Լրահոս 24/7
01.03.2023

Հայրենասիրություն բառը շատ ենք «մաշացրել». Փաշինյան

Հայրենասիրություն բառը շատ ենք «մաշացրել». Փաշինյան

Բազմիցս ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, և մենք որևէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Բացահայտումները կշարունակվեն այնքան, ինչքան դրանք տեղի ունենան: Ինչ վերաբերում է ընդդիմության հրապարակած փաստերին, այդ փաստերով էլ հետաքրքրվում են իրավապահ մարմինները և պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա: Համակարգայինի ամենակարևոր բանը հենց դա է։ Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման ՏԻՄ-երի, դատական համակարգերի հետ: Էստեղ իմ դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ շատ հստակ, որ հանրային ոլորտում և դատական համակարգում աշխատավարձերի էական բարձրացում պետք է տեղի ունենա: Չի լինում, որ մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և ասենք, որ, օրինակ, նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ: Մյուս կողմից էլ մենք ակնկալենք, որ գործերը արագ, լավ որակով ընթանան»,-ասաց վարչապետը:

Բագրատյանը արձագանքելով՝ հետաքրքիր մեջբերում արեց, որ կոռուպցիայի դեմ ամենաուժեղ հակաթույնը հայրենասիրությունն է։ Մեջբերմանն ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ դեքպում թմրամիջոցների դեմ պայքարում էլ ամենաարդյունավետ միջոցը հայրենասիրությունն է.

«Ընդհանրապես, մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել: Ով ինչ անում է, հայրենասիրություն է: Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք և այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում: Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձև է ներդրված մեր գիտակցության մեջ: Հայրենասիրության այն բանաձևերը, որ մեր գիտակցության մեջ ներդրված են, ընդհակառակը, հակառակի մասին են, որովհետև ինձ համար հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացումը շատ կարևոր է: Որովհետև ոմանք հանուն հայրենիքի և ընդդեմ պետության են, կարող է պարզվի, որ սա մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի: Ինձ համար ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է, մենք չենք էլ նկատում, մեզ թվում է, որ դա միայն համապատասխան շրջանակների մոտ է; Ոչ, դա համատարած երևույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է: Բայց քրեական մտածողությունից ավելի պարարտ հող կոռուպցիայի ու հանցավորության համար ուղղակի չկա: Մեր ռազմավարական թիրախը քրեական մտածելակերպը պետք է լինի, մենք դրանից պետք է անցում կատարենք դեպի օրենքի նկատմամբ և օրենքի վրա հիմնված հարաբերություններ: Դա է ճիշտ տարբերակը»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան