Արցախ

Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 ուժերը հուշագիր են ստորագրել

Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):

Հուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատվական կառույց է, որտեղ քննարկվելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասվող զարգացումները և անհրաժեշտության դեպքում եզրակացություններ ու առաջարկներ են ներկայացվելու համատեղ գործողությունների և միասնական դիրքորոշումների համար»:

Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկա օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների  թեմայով խորհրդատվություններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:

Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաև այլ քաղաքական ու հանրային միավորներ:



Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago