Լրահոս

Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին․ Աշոտյան

Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։

Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո եւ ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։

Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։

Իսկ հիմա նայեք այս քարտեզին եւ ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։

Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago