Լրահոս 24/7
02.03.2023

Անպատասխան հարցեր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. Ավետիսյան

Անպատասխան հարցեր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. Ավետիսյան

Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր:

Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի  շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։

ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ–ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր և այդպիսով նաև՝ կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ ՀՀ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Այսպիսով, օրվա իշխանությունն արդեն արձանագրում է․ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից: Հիմա ներկայացնեմ առարկայական այն հարցերը, որոնց պատասխանները չկան, և որոնք առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեն Ամուլսարի հանքի շահագործման այս կասկածելի գործարքի առումով։

Հարց 1․ Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ հինգ տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ–ի շուրջ հինգ տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և սրանից բխող՝ չեն ստացվել նաև սոցիալ-տնտեսական լրացուցիչ այլ արդյունքներ։

Հարց 2․ Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։ Ի դեպ, այս ողջ ընթացքում անդադար խոստանում էիք, որ Ամուլսարի հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Հարց 3․ 2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Ի՞նչ եղավ։ Ստացվեց զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Ավելին՝ առաջացան նոր հարցեր։

Հարց 4․ Հիմա էլ Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող բնապահպանական խնդիրներին և անորոշություններին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները․ «թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։ Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։

Հարց 5․ Այո՛, անհրաժեշտ է ապահովել հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։ Իրականում ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով և անվտանգային նոր սպառնալիքներ ու  ռիսկեր առաջացնելով եք բացում Ամուլսարի հանքը, որ խուսափե՞ք ձեր ձեռամբ և առաջնորդությամբ՝ տարածաշրջանում ամեն օր խորացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրներից, և ստվերային գործարքով փայ մտնե՞ք հանքը շահագործող ընկերությունում։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան