Լրահոս 24/7
03.03.2023

Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան

Քննիչի կողմից ապացույցներ կեղծելու գործն ուղարկվել է դատարան

Այսօր՝ մարտի 3-ին, հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Այնուհետև, դրա օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով տուժողի դստերը՝ առերևույթ հանցավոր արարքի կատարման ականատես վկային, լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:   

Ստանալով քրեական վարույթի նյութերը և դատախազի ցուցումը՝ այն իբրև կատարելու, հանցագործությունը բացահայտելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ:

Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը:

2023 թվականի հունվարի 5-ին դատախազը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (Քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան