Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Al-Arabiya-ին տված հարցազրույցում։
«Մենք անհանգստացած ենք ռազմական հանցագործությունների մեջ Ռուսաստանի հետ Իրանի մեղսակցության կապակցությամբ և կձգտենք ճանաչել դրանցում Իրանի մասնակցությունը»,- նշել է Շմիգալը։
















