Լրահոս 24/7
03.03.2023

Դժկամությամբ դիտեցի Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը. Խաժակյան

Դժկամությամբ դիտեցի Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը. Խաժակյան

Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

« Դժկամությամբ դիտեցի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը, որը մեծամասամբ ուղղված էր ԼՀԿ-ին և Էդմոն Մարուքյանի վերջին հարցազրույցին։ Չեմ ցանկանա անդրադառնալ լայվի բովանդակությանը, քանզի Աշոտյանին լուրջ չեն վերաբերվում անգամ ՀՀԿ-ի ներսում, ուստի չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ինքը պատասխանում Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրումներին։

Արմեն Աշոտյանը սեփական քվեով երբևէ ընտրված չի եղել, իսկ վերջին ընտրություններին՝ հավանաբար ընտրացուցակին չվնասելու շախմատային տրամաբանությամբ առհասարակ ներգրավված չի եղել ցուցակում, ուստի եթե «տանը» այլ մարդ չկա, ավելի լավ է ընդհանրապես չխոսել։


Լայվի ընթացքում նկատելի էր, որ Աշոտյանը կծկումներով է արտաբերում «ուսապարկ» բառը։ Ենթադրում եմ դա նրանից է, որ Աշոտյանը իր ԱՄԲՈՂՋ քաղաքական հետագծի ընթացքում ԵՐԲԵՔ չի եղել ինքնուրույն քաղաքական գործիչ, ԵՐԲԵՔ չի արտահայտել սեփական տեսակետները և կայացել է բացառապես հովանավորչական պայմաններում։ Այդքանից հետո պետք է արձանագրել, որ «ուսապարկ» բնորոշման թիվ մեկ հասցեատերը հենց ինքն է՝ ՀՀԿ իշխանական ինկուբատորում աճած պարոն Արմեն Աշոտյանը։

Կծկումներ էին նկատվում նաև այն ընթացքում, երբ Աշոտյանը խոսում էր պետական աշխատանքի վարձատրությունից։ Պատկերացնո՞ւմ եք իր ողջ հասուն կյանքում մեկ մարդու ողորմածությունից կախված, քաղաքի կենտրոնում «ընկերների օգնությամբ» բնակարան ձեռքբերած պաշտոնյան փորձ է անում սևացնել այն մարդկանց, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ և հետո եղել են և կան կայացած մասնագետներ, որի հիմքը բացառապես աշխատանքն է՝ թափանցիկ և ծրարներից զերծ վարձատրությունը։

Եվ ի վերջո չի կարելի մարդկանց մտքեր վերագրել և հետո հերոսաբար ջախջախել դրանք։ Ախր լավ… դա էլ արեցիք, ո՞վ է այդ եթերին լուրջ վերաբերվելու»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան