Լրահոս 24/7
04.03.2023

«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ գետնի վրա իրավիճակի տերը ռուսներն են». Մեհրաբյան

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին՝ ասելով, որ ՌԴ-ն իր առջեւ դրված ոչ մի խնդիր չկարողացավ լուծել, բայց ստացավ պատժամիջոցներ, բարոյաքաղաքական սնանկացում, քաղաքական կապիտալի զրոյացում.

«Այն աստիճանի, որ այդ երկրի ԱԳ նախարարը հրապարակային ծաղրուծանակի է ենթարկվում գլոբալ ֆորումներին: Երեկ նրանցից սարսափում էին, այսօր երեսներին բարձրաձայն ծիծաղում են»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ՌԴ-ն, որը շարունակում է մնալ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, գլխավոր տնտեսական գործընկերը, արտահանման շուկան, այսօր կանգնած է տարածաշրջանում իր ազդեցության փլատակների առաջ.

«Այդ դեպրեսիվ համայնապատկերն է մնացել այն միակ բանը, որը մեզ միավորում է: Սա գոյաբանական մարտահրավեր է հայ ժողովրդի համար, որի հաղթահարումը առաջիկա ժամանակաշրջանի հայկական օրակարգի թիվ մեկ հարցն է լինելու: Մենք չենք պատրաստվում պատմությունից հեռանալ Ռուսաստանի պատճառով եւ ՌԴ-ի հետ միասին: Մենք մեր պատմության մեջ տասնյակից ավելի կայսրություններ ենք ճանապարհել պատմության աղբանոցը եւ շարունակել մեր պատմական ընթացքը՝ ի հեճուկս արհավիրքների»:

Նա խոսեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին, որի երկրորդային կրողը Հայաստանն է եւ ռուսական շուկան չի կարող այլեւս լինել առաջնային շուկա մեզ համար:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59

Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15

Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53

«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34