Լրահոս 24/7
04.03.2023

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է Լաչինի միջանցքի հարցով. Փաշինյան

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է Լաչինի միջանցքի հարցով. Փաշինյան

Այսօր մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի և անվտանգության պաշտպանությունն ամենակարևորն է, Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով կարգավորելու հնարավորությանը, որը պատերազմից հետո ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» խոստումն էր, սակայն, հետագայում Երևանը առաջ բերեց արցախահայերի իրավունքների օրակարգը՝ առանց հստակեցնելու Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակը։

«Ես համարում եմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, ճիշտ քաղաքականություն է, և այն պոզիտիվ արտահայտությունները, որ մենք կարող ենք տեսնել, այդ թվում այդ քաղաքականության արդյունք է», – նախ նշել է Փաշինյանը՝ շարունակելով. «Երբ մեր միջավայրում ասվում է «անջատում հանուն փրկության», որն է Ադրբեջանի արձագանքը։ Իրենք ասում են՝ էդ ի՞նչ փրկության մասին եք խոսում, ինչի՞ց պիտի փրկվեն, ո՞վ պիտի փրկվի, ոչ մի փրկության կարիք չկա, բոլոր հայերը կարող են Լեռնային Ղարաբաղում ապրել։

Ասում ենք՝ շատ լավ, ապացուցեք։ Հիմա Ադրբեջանը դա է ապացուցում, բայց ո՞նց, Լաչինի միջանցքը շրջափակելով, սովի մատնելով, էներգիան և գազը կտրելով, մյուս կողմից էլ միջազգային հանրությանն ասելով, որ միջանցքը փակ չէ»։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հօգուտ Հայաստանի՝ պարտավորեցնելու Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Աշխարհի բարձրագույն դատական ատյանն արձագանքել է, որ Լաչինի միջանցքը փակ է, սրանով արձանագրվել է նաև, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը…. ստացվում է, որ ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է, և սա պետք է արձագանք բերի», – նշեց նա։

Այս հանդիպմամբ ավարտվել է Փաշինյանի այցը Գերմանիա։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան