ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում, մինչև 2022 թ. հոկտեմբեր ամիսը արտարժույթի առքուվաճառք է իրականացրել անհատ ձեռնարկատեր` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված թիվ N լիցենզիայի հիման վրա։ Նշված լիցենզիան, սակայն, 2022 թ. հոկտեմբեր ամսին ուժը կորցրել է և անհատ ձեռնարկատերը դադարեցրել է գործունեությունը:
Մինչդեռ նշված Ա/Ձ-ի նախկին աշխատակիցը, օգտագործելով Ա/Ձ-ին տրամադրված, սակայն ուժը կորցրած «Արտարժույթի առուվաճառքի» լիցենզիան, առերևույթ առանց պետական գրանցման և առանց լիցենզիայի, իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափերի՝ շուրջ 1.000.000 ՀՀ դրամի վնաս:
Վերջինիս բնակության և գործունեության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքներով հայտնաբերվել և վերցվել են նշված անձի կողմից առանց լիցենզիայի «Արտարժույթի առուվաճառքի» գործունեությամբ զբաղվելու փաստը հաստատող՝ արտարժույթի փոխանակման համար նախատեսված ցուցանակ, թղթադրամի հաշվիչ մեքենա, տեսաձայնագրող սարք, տարբեր արտարժույթներով շրջանառու զգալի միջոցներ, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ և փաստաթղթեր:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…