Հասարակություն

Դիմորդները չեն կարողացել Արցախից գալ ու մասնակցել ընդունելության քննություններին

Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաև հանձնել հուլիսին»,-ասաց Կարո Նասիբյանը:

2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը և ամռանը:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

7 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

26 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

29 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

60 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

1 hour ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

2 hours ago