Լրահոս 24/7
06.03.2023

Անհրաժեշտ է դատապարտել Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունը․ Թարվերդյան

Անհրաժեշտ է դատապարտել Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունը․ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․

«Մտահոգությամբ լսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բեռլինյան ասուլիսի այն հատվածը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նորանոր հավակնությունների և ՀՀ տարածքային ամբողջականությունը գործող սահմաններում չճանաչելու մտադրության մասին։ Թշնամի պետությունն ու նրա առաջնորդը որևէ դեպքում չեն կարող և չպետք է նման ախորժակ ունենան։

Նախ, Ադրբեջանը դեռևս շարունակում է զավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքից մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր՝ այդպիսով թիրախավորելով ՀՀ տասնյակ գյուղական բնակավայրեր և ճանապարհներ։ Բացի այդ, Բաքվի բանտերում են մեր տասնյակ ռազմագերիները։ Ի վերջո, Արցախի կյանքի ճանապարհն արդեն մոտ երեք ամիս է՝ փակ է, իսկ Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ երկխոսությունը, նույնիսկ ռուսական զորակազմի միջնորդությամբ, որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ պաշտոնական Երևանն այդ բանակցություններից անմասն է և չի ներկայացնում հայկական կողմերի շահերը։ Այս ամենին ավելացավ օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ Արցախի ոստիկանական հերթափոխի ժամանակ, երբ թշնամու դիվերսիոն գործողության հետևանքով զոհեր ունեցանք։

Ես և մեր քաղաքական թիմը համարում ենք, որ անհրաժեշտ է շատ հստակ և միարժեք կերպով դատապարտել Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությունն ու քայլերը, Եվրամիությունից և ԱՄՆ-ից պահանջել անձնական պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի նկատմամբ, հնարավորության դեպքում բարձրացնել նաև Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակելու հարցը։

ՀՀ-ն չի կարող լուռ հետևել, թե ինչպես է Բաքուն խոսքով և գործով մոտեցնում Հայաստանի պետականության լուծարման շրջափուլը։ Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ փաստացի պատերազմական պայմաններում հայրենական տնտեսությունը պետք է դրվի ռազմական ռելսերի վրա։ Ինքս համակողմանի օգնություն եմ ցուցաբերել վիրավոր Արցախին, և իբրև քաղաքական գործիչ ու գործարար՝ շարունակում եմ համարել, որ այսօր բոլորիս կարևորագույն, կենտրոնական խնդիրը հենց ոլորտային ռեսուրսների կենտրոնացումն է՝ թույլ չտալու թշնամու լկտիացումն ու սանձարձակ վարքը»։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան