Աշխարհ
06.03.2023

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ Պուտինը Ռաիսիի հետ քննարկել է երկու երկրների միջև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։

Տարածված հայտարարության համաձայն երկու նախագահները դրական են գնահատել Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման մակարդակը և դինամիկան։ Բացի այդ Ռուսաստանի և Իրանի նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերին։ Կրեմլից հայտնել են նաև, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա շփումները։

Նշենք, որ Պուտինի և Ռասիսիի այսօրվա հեռախոսազրույցը երրորդն է՝ 2023 թվականի սկզբից ի վեր։ Ռուսաստանի Դաշնության և Իրանի կողմից իրականացվող կարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքն է։ Հյուսիս-Հարավ մուլտմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին, իսկ հետագայում ծրագրի մասնակիցների թիվը հասավ 14-ի:

Ծրագրի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերն իրականացնել Ռուսաստանի տարածքով։ Այս նախագծի արդյունքում՝ Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհի համեմատ, հեռավորությունն ավելի քան կիսով չափ կրճատվել է, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու արժեքը: Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր տրանսպորտային համակարգեր:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան