Այսօր լրագրողների հետ զրույցում Սերյան Օհանյանը անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է, Օհանյանն ասաց, որ գտնում է՝ Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն չկա։
«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու դիտարկում իրականացնելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Բայց մյուս կողմից, միջազգային առումով Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է։ Փաստ է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, և լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է՝ դիվանագիտությունը։ Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ։














