Քաղաքականություն

Ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ. Շարմազանով

Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմնազանովը։

«Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը, սա չի քննարկվում, որովհետև Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։

Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ։

Պատահական չէ, որ ընտրվելուց հետո, երբ գնաց Մոսկվա, Վլադիմիր Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ ասաց հուսով եմ՝ տվածդ խոստումները կկատարես»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր երկրները լուրջ չեն վերաբերվում Հայաստանին, ինչը անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ…

4 minutes ago

Էրդողանի խորհրդականն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություներին

Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու…

19 minutes ago

ՌԴ-ն պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին ԱՄՆ-ի հարձակման դեպքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։ Այս մասին ասել է…

35 minutes ago

«Հայրենիք» կուսակցության տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի խոսքերի հետ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…

54 minutes ago

Արարատ Միրզոյանը ԱՄԷ չի այցելել. խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…

1 hour ago

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

1 hour ago