Հայաստան

Ո՞ր երկրներից են դրամական հոսքերը դեպի Հայաստան

Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի Հայաստան ըստ երկրների. Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին տրանսֆերտների հոսքը ավելացել է 2,5 անգամ կամ մոտ 3 մլրդ դոլարով։ Այս մասին գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմնական դոնոր երկրներ են հանդիսացել՝ ՌԴ, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը և այլն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան են այցելել 790 397 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի շատ է։ Ռուս զբոսաշրջիներից մոտ 60 հազարը մնացել է Հայաստանում, ինչը նպաստել է Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կտրուկ ավելացմանը։

ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից փոխանցումները պայմանավորված են շարունակվող արտագաղթով։

Ղազախստանից եկող գումարների ծավալը գլխավորապես պայմանավորված է ավտոմեքենաների առևտրով»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

4 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

27 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

45 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

49 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago