

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022»համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան վարչապետ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը եւ այլք:
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր բացման խոսքում մասնավորապես, նշեց. «Անցած տարիներին մենք շատ մեծ աճ ենք ունեցել ՏՏ ոլորտում, հույս ունենք, որ կշարունակենք այդ աճը հաջորդիվ, ինչի համար մեր նախարարությունը տարբեր ծրագրեր է մշակում: Ցավոք, այս պահին չեմ կարող ճիշտ թվերը ներկացնել, թե որքան աճ ենք ունեցել, բայց այն զգալի է եղել նախորդ տարիների հետ կապված: Ցանկանում եմ արդյունավետ քննարկումներ: Այս տարի նախարարության աջակցությամբ փորձել ենք ստարտափ ընկերություններին նույնպես ներգրավել միջացառումներին, նաեւ Վրաստանից ենք ստատափ ընկերություններ հրավիրել»:
Բացման խոսք հնչեցրեց նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ով նախ ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ շատ երջանիկ է, որ ներկա է նման միջոցառման, որ հնարավորություն է ունեցել շփվել կազմակերպիչների հրաշալի թիմի հետ: Նրա խոսքով, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես անել, որ բարձր տեխնոլոգիաները նպաստեն մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքների զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կունենան տեսնելու նորարար ընկերությունների եւ նրանց լուծումներին: «Մենք կարիք ունեն խթանել բարձր տեխնոլոգիաները եւ այս համաժողովը կոչված է նպաստելու դրան: Տեխնոլոգիաները նրա համար են, որ կրթեն ու զարգացնեն հասարակոությանը, ոչ թե վերահսկեն նրան: Տեխնոլոգիաները կարող են օգնել կազմակերպել ավելի թափանցիկ ու ազատ ընտրություններ, ապահովել թափանցիկություն հանրային ոլորտներում եւ կառավարությունում»:
շԱվելի քան 800 մասնակից գրանցվել է համաժողովին և այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…