Գլխավոր

Ի՞նչ է կատարվում Վրաստանում․ ի՞նչ զարգացումներ սպասել

Հարևան Վրաստանում 2 օր է զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվում, բանն այն է, որ «Ժողովրդի ուժ» շարժումը առաջարկել է օրինագիծ՝ «Օտարերկրյա գործակալների» փաթեթ, որը իրենից ենթադրում է, որ շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտասահմանից է, համարվելու են օտարերկրյա գործակալներ, և հարկ է ապահովել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը և ստեղծել օտարերկրացի գործակալների ցանկ:

Այս օրինագիծն առաջացրել է Վրաստանի քաղաքացիների զայրույթը, ինչի հետևանքով էլ երկրում, մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիիում, բախումներ են ակտիվիստների և ոստիկանների միջև։

Թեմայի վերաբերյալ զրույցել ենք սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։

Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

-Միանշանակ սա ռուսական օրենք էր, որը փորձում էին անցկացնել վրացական իշխանությունները, կարծելով, որ դրա շնորհիվ կկարողանային Վրաստանը Արևմուտքից պոկել: Արդյունքում Ամերիկան զգուշացրեց, որ կհայտնվես պատժամիջոցների տակ, ինքը ասեց՝ դե լավ ոչինչ։ Երևի մտածում էր՝ երկար կձգի, բայց ժողովուրդը դուրս եկավ փողոց, դե պարզ է, բնականաբար՝ աջակցություն կար: Առաջին օրը, ինչպես տեսանք, ոստիկանությունը ցույցը ցրեց, երկրորդ օրը հավաքվեց ավելի շատ մարդ։

Սա որպես դաս, որ, եթե առաջին օրը ցրում են, երկրորդ օրն ավելի շատ մարդ է հավաքվում, ոչ մի բան չի լինում: Այսինքն, եթե մարտի 1-ին էլ ցրելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը սրիկա ռուսի գործակալ չլիներ` ու մարտի 2-ին ավելի շատ մարդ հավաքվեր, քան մարտի 1-ին էր հավաքվել՝ Ռոբերտ Քոչարյանը «փուռը կգնար», բայց քանի որ Լևոնը սրիկա էր, էդպիսի բան չեղավ:

Հիմա, ինչ են արել Վրաստանում: Արդեն հետ են կանչել օրինագիծն ամբողջությամբ, ես խոսեցի այսօր առավոտյան վրացի ընկերներիս հետ, ասացին, որ երեկ բարիկադներ են սարքել, մեքենաներ են շուռ տվել, վառել: Երիտասարդությանը բացատրել են, թե ինչպես է նման պրոցեսները տեղի ունենում, իրենք դե «Վարդերի հեղափոխության»-ը մասնակցած մարդիկ են ու լավագույնս են տիրապետում տեղի ունեցող նմաօրինակ պրոցեսներին:

Պատմում են, որ երիտասարդությանն ուղղակի սովորեցրել են, որ կապ չունի՝ Կառավարությունը ով է, եթե գտնում եք, որ սխալվում են՝ պիտի էս կերպ անես: «Մենք իրենց սովորեցրեցինք, թե Թիֆլիսում որտեղ շրջափակումներ իրականացնեն։ Ոստիկանները եկել ԱԺ-ի կողքին են պատ կազմել, մենք էլ 4 կողմերից փողոցները փակել էինք, ու եթե իրենք մի օր պիտի կանգնեին, օրվա կեսից, ո´չ ջուր կունենային, ո´չ հաց, ստացվում է, որ մենք էլ իրենց էինք շրջափակել» (պատմում է ընկերների հետ ունեցած խոսակցություններից):

Ու այնպես չէ, որ ցույցեր միայն Թբիլիսիում են, ուշադրությունն այնտեղ է կենտրոնացված, բայց 10 քաղաքներում ևս ցույցեր են, երևի միայն Ախլցխայում չեն ցույցեր:

Ըստ Ձեր ունեցած տեղեկությունների՝ Վրաստանում ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

-Հիմա իրավիճակը այսպես է` արևմտյան ուժերը օպերատիվ հաղթական են տարել, որպես ռազմավարական տակտիկա՝ իրենք այսօր նորից են հավաքվել՝ պահանջելու են, որ առաջին օրը ձերբակալվածներին ազատ արձակեն, ու դրանից հետո կհասկանան՝ ինչ պահանջ ունեն, կա´մ նոր պառլամենտական ընտրություններ, կա´մ հրաժարական, կա´մ Եվրոմիության ասոցիացիայի պայմանագրի իրականացման արագացման տեմպ:Օրենքը փորձում էին ռուսները անցկացնեին:

Այս օրենքի անցկացման հիմնական թեման այն էր, որ ՀԿ-ները ու ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորում ստանում են գռանտներից` հզորությունը կորցնեն, այսինքն իրենք դառնան վերահսկելի: Վրացական խնդիրը ո՞րն է․ Վրաստանը քանի որ անմիջականորեն սահման ունի ՌԴ-ի հետ, սև սխեմաներով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների իրացման խողովակներից ամենակարևորն է դարձել, որովհետև Թուրքիայի ցամաքային տրանսպորտով ինչ գնում է, անցնում է Վրաստանով ու նաև Ադրբեջանով:

Բացի նրանից, որ կախված են Ռուսաստանից իրենք փորձում են այս սև սխեմաների վրա միլիարդներ աշխատել: Ռուսներին պետք էր, որովհետև Ադրբեջանը տոտալիտար երկիր է, որ Վրաստանում էլ հսկողություն չլինի, թե սահմանին ինչ է կատարվում, որպեսզի դա չլինի առաջինը` վերացնում են քաղաքացիական հասարակության տեղեկատվական խողովակները, այսինքն` ԶԼՄ-ներ և ՀԿ-ներ:

Ինչպե՞ս է պետք ՀԿ-ներին ոչնչացնել` կտրել ֆինանսավորումից կամ այդ ֆինանսավորման հետևանքներով անել հայտարարություններ, որ սրանք օտարերկրյա գործակալներ են։

Հասարակ մահկանացուին, որ ասում ես այս ինչ կազմակերպությունն է ասել, հարցնում են դա ո՞վ է, ասում են` օտարերկրյա գործակալ է, իրենք ակամայից հասկանում են, որ շպիոն են ու իրենց լսել չի կարելի: Իրենք սա էին փորձում անել և ապահովել Վրաստանի մանր-մանր սովետացումը:

Նույն իրավիճակը որքանո՞վ է հնարավոր, որ կարող է կրկնվել նաև Հայաատանում:

-Հայաստանում սկսվում է տարբեր մարդկանց գնահատականներով, ովքեր շատ ավելի խորացած են տակտիկական, քաղաքական սխեմաների մեջ։ Երևանի ընտրություններ է սպասվում, որտեղ բավականին մեծ կոռոպցիաներ են լինելու, այսինքն քրեածին էլեմենտների միջոցով է Ավինյանը փորձելու հաղթել ընտրություններում: Կոռուպցիոն սխեմաներ Կառավարությունում, Մհեր Գրիգորյանը իր կոռուպցիոն մեխանիզմներով, որը ռուսական գործակալ է, Քերոբյան Վահանը, որը արևմտյան իրական ներդրումները հողի վրա կասեցնում է, մեծ բաներից է խոսում, բայց կոնկրետ, երբ փորձում ես հողի վրա գործ անել` կասեցվում է:

ՔՊ-ի ներսի կոնֆլիկտները, որ մի մասը իրոք ուզում է, որ ամեն ինչ զարգանա դեպի Եվրոմիություն, մյուս մասը՝ հոգու խորքում Պուտին են երկրպագում, այսինքն այս պահին վտանգավոր զարգացումների հողը կա Հայաստանում։

Քանի որ մեզ մոտ անցակցված հարցումները ցույց են տալիս, որ 60%-ը ուզում են Ռուսաստանի հետ ոչ մի ընդհանուր բան չունենալ, քանի որ հասկացել են, որ ՌԴ-ն ուզում է հայաթափել Արցախը, վերցնել Սյունիքը, այսինքն ցանկացած քայլ, որը կդիտարկվի, որ սա պռոռուսական է, իսկ կոռուպցիոն գործարքները 100%-ով միշտ ռուսական են, այո´ ինչ-որ մի պահի պետք է մենք էլ փողոց դուրս գանք:

Այսինքն հնարավոր համարու՞մ եք, Հայաստանում նմանօրինակ օրենքի ընդունման փորձ:

-Եթե մեր Կառավարությունը այդքան անխելք եղավ, որ իշխող ուժը նմանատիպ ապուշ քայլերի գնա, իհարկե´ հնարավոր է:

-Բայց, եթե համեմատական տանենք Հայաստանի ու Վրաստանի միջև, օրինակ Վրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, բայց կարծում եմ նույնը Հայաստանում տեղի չի ունենա:

-Ճիշտ եք ասում, բայց խնդիրը դրանում չէ, այլ, որ մեզ մոտ այ էդ նոր և հին, նախկիններ և ներկաներ տարանջատումների պատճառով ԱԺ-ն բաղկացած է ամբողջությամբ մարգինալացված «ընդդիմությունից», և ճնշող մեծամասնությունը բաղկացած է մարդկանցից, ովքեր ընդհանրապես ոչինչ, ո´չ քաղաքականությունից, ո´չ պետական կառավարումից, ո´չ մեր միջազգային հարաբերություններից գաղափար չունեն։

Եթե Կառավարությունը կամ իշխող ուժը խելացի գտնվի և ռազմավարական հաշվարկով կարողանա որևէ բան անել, ոչ թե որ ինքը իշխանություն պահի, որովհետև, եթե փորձեցին իշխանություն պահել, ինչպես Խուրշուդյան Հովսեփն ասեց` այս տեմպով շատ կարճ ժամանակ, որ շարունակվեց` ՔՊ-ն դառնալու է նոր հանրապետական, Նիկոլ Փաշինյանը` նոր Սերժ Սարգսյան:

Այս ամենն ինչ տեղի է ունենում Վրաստանում, կարելի է որակել ժողովրդավարության հետընթա՞ց, թե՞ ընդհակառակը:

-Վրաստանում, իհարկե ժողովրդավարության հետընթաց չէ, հակառակը` առաջադիմություն: Այն պահից, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, իրենց պահանջը ստիպում են, որ իշխող ուժը կատարի, դա ժողովրդավարություն է։ Եթե այս ընթացքում 2 ոստիկանական ավտոմեքենա է վառվում, դա ընդամենը ընթացիկ ծախս է, այդ 2-3 օրվա մեջ ոստիկանական մեքենա վթարներում վնասվում է ինչ-որ չափով, ընդունենք մի վթարը ծանր էր, այսինքն որևիցե մի կրիտիկական փոփոխություն չի եղել, իհաիկե սա ժողովրդավարություն է, ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է` չէ´, ես այսպես եմ ուզում:

Մեզ մոտ թեման այսպիսինն է, իշխող ուժը սիրում է ասել, որ ինքը լեգիտիմ ընտրված է և մանդատ ունի, այո´ դա ճիշտ է, բայց լեգիտիմ ընտրված է կոնկրետ ժամանակահատվածում և մանդատը, որը ինքը ստացել է, և իր ծրագիրը եղել է ակտուալ այն ժամանակահատվածում, երբ եղել են ըտրություններ:

Երբ որ միջազգային իրադարձությունները փոփոխվում են, իսկ ամեն ինչը փոփոխվում է կարճաժամկետ ժամանակահատվածում, եթե դու չես արձագանքում ու ասում ես՝ 5 տարի առաջ ասել եմ` սա էսպես պիտի լինի, օրինակ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու, պրինցիպիալ տղա եմ ու տանում եմ այդ գիծը, ու այսօր ԵԱՏՄ-ում մնալը քո տնտեսությանը դնելու է պատժամիջոցների տակ, դա նշանակում է, որ դու պատրաստ չես կառավարման, դու չես կարողանում արձագանքել:

Մերի Մանուկյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago