Հասարակություն

Քաղաքացիներն ականջալուր են. կարմրուկի դեմ պատվաստողների թիվը նկատելի ավելացել է

Հայաստանում կարմրուկի տարածմամբ պայմանավորված պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ բանախոսի՝ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և շտապում են լրացնել պատվաստումային բացը:

«Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո (խմբ.-երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը) ունենք 3 հազարից ավելի պատվաստում: Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու: Ասեմ, որ անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով ապահովված ենք»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում մարտի 4-ից հետո գրանցված դեպքերը հիմնականում Երևանում են, սակայն մարզերում ևս արձանագրվել են որոշ դեպքեր: Բոլոր դեպքերը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ:

46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: «Լաբորատոր հետազոտություններով տեսնում ենք, որ աստիճանաբար նոր դեպքերը նվազում են, այսինքն՝ կարողանում ենք վերահսկել գործընթացը: Հավանականությունը մեծ է, որ կտեղայնացնենք օջախը: Հայաստանում պատվաստումային մակարդակը բարձ է, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել նման բերովի դեպքերով պայմանավորված բռնկումները»,-ասաց Գայանե Սահակյանը: Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, մեծահասկաների մոտ այն բավական ծանր է ընթանում:

Մեկ վարակված անձը կարող է վարակել 18-20 մարդու: Սա է պատճառը, որ բավական արագ գտնում է այն անձանց, որոնք պատվաստված չեն: Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Եթե մարդը ամեն դեպքում վարակվել է բնական ճանապարհով, ապա ապաքինվելուց հետո միևնույն է, վիրուսը մնում է օրգանիզում, այն չի հեռանում: Տարիներ անց բավական նպաստավոր գործոնի պարագայում կարող է նորից գլուխ բարձրացնել: Յոթ տարի հետո մարդու մոտ կարող է առաջանալ բարդություն: Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են մինչև 18 տարեկանները: Այս տարիքային խումբն առաջնահերթություն է:

Հանձնարարական է տրված դպրոցներին, պոլիկլինիկաներին վերհանել այն երեխաների գործերը, որոնք կամ ընդհանրապես չեն պատվաստվել, կամ չեն ստացել 2-րդ դեղաչափը: Բժիշկները կապ են հաստատում ծնողների հետ և հորդորում՝ պատվաստվել:

Թիվ 1

Recent Posts

Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի…

2 mins ago

«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է հայկական ավիացիայի ստեղծման օրվա առթիվ։ «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության…

5 mins ago

«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր…

9 mins ago

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

25 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

39 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

44 mins ago