Լրահոս 24/7
10.03.2023

ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն. Մերի Գալստյան

ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն. Մերի Գալստյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Բրյուսելում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին:

Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, որը դինամիկ զարգանում է, և չնայած մեր համագործակցության՝ առանց այն էլ լայն շրջանակի՝ հույս ունեմ, որ կարող ենք գտնել նոր ուղղություններ և ճանապարհներ մեր հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համար: Մեր համագործակցության խորացման կարևորությունը հատկապես ընդգծվում է Հայաստանի առջև ծառացած ներկա մարտահրավերների համատեքստում, մասնավորապես, անվտանգային ռիսկերը, հետպատերազմյան իրավիճակում տնտեսության վերականգնման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Կրկին կընդգծեմ ձեր ընթացիկ և շարունակական աջակցության կենսական նշանակությունն այս երեք ուղղություններով և ոչ միայն:

Անվտանգային հիմնական խնդիրները և աշխարհաքաղաքական անկայունությունը տարածաշրջանում, մեր շարունակական և անկեղծ ջանքերը կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, չնայած Ադրբեջանի կողմից հաճախակի և ցավոտ սադրանքների Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմաններին, առավել հրատապ են դարձնում եվրոպացի գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի հետ մեր համագործակցության խորացումը՝ շարունակելու գործողությունների և ջանքերի մոբիլիզացումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու նպատակով:

Ադրբեջանի կողմից վերջին այդպիսի սադրանքը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ սպանվել են Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկան այն կեղծ մեղադրանքով, որ նրանց մեքենան Հայաստանից զենք էր տեղափոխում Ստեփանակերտ, մինչդեռ նրանք կանոնավոր ոստիկանական պարեկություն են կատարել: Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դուք արդեն մանրամասն տեղեկացված եք: Ադրբեջանի այս պահվածքը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ավելին, այն խափանում է երկու երկրների միջև խաղաղության հասնելու չափազանց փխրուն գործընթացը՝ սպառնալիքի և բռնության փոխելով խաղաղության շուրջ բանակցելու գործիքակազմը:

Եվ հենց այստեղ է, որ ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն և որպես միջնորդ, և որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար՝ իրավիճակին հասցեական արձագանքելու և օբյեկտիվ գնահատական տալու համար:

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մինչ այժմ ԵՄ բոլոր ջանքերի և ակտիվ ներգրավվածության համար՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումը՝ ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցը՝ միասնական արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին, որը դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Թե՛ 2022 թվականին Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունների գործարկումը, թե՛ 2023 թվականի փետրվարին մեկնարկած ԵՄ հատուկ քաղաքացիական առաքելությունը կարևոր և աննախադեպ ձեռքբերում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԵՄ-ի համար:  Առաջին առաքելությունը նպաստեց սահմանին իրավիճակի դեէսկալացիային և հրադադարի խախտումների կտրուկ նվազմանը: Մենք լիահույս ենք, որ այս ազդեցությունը կշարունակվի նաև երկրորդ քաղաքացիական առաքելության շնորհիվ:

Ամփոփելով՝ ուզում եմ վերահաստատել մեր հանձնառությունը  ժողովրդավարացման գործընթացի և բարեփոխումների օրակարգի խորացման ուղղությամբ առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, տնտեսության ազատականացումը՝ չնայած անվտանգային և աշխարհաքաղաքական հսկայական մարտահրավերների: Մենք ժողովրդավարությունը համարում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու միակ երկարատև ու կայուն ճանապարհը: Եվ որքան այս տեսլականը գերիշխող դառնա տարածաշրջանում, այնքան շուտ կհասնենք դրա իրագործմանը »,- եզրափակել է Մերի Գալստյանը: 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան