Լրահոս 24/7
12.03.2023

Սերժ Սարգսյանի այս գիրքը խոտան է. Աշոտ Սարգսյան

Սերժ Սարգսյանի այս գիրքը խոտան է. Աշոտ Սարգսյան

Վերջերս ճոխ շնորհանդեսով նշվեց Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» վերնագրով գրքի լույսընծայումը։ Այն հրատարակության է պատրաստել «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը»։

Այս պահին նպատակ չունենալով անդրադառնալու գրքին բովանդակային առումով՝ հակիճ միայն նրա հրապարակման վերաբերյալ գիտական-մատենագիտական հարցերի մասին։

Վերջինիս անոտացիայում ասվում է, որ այն պարունակում է 2008-2018, դրան գումարած՝ պաշտոնավորումից հետո 2018-2022 թվականների նրա «հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները»։

Հանրապետության առաջին դեմքի, ղեկավարի այսօրինակ նյութերը՝ հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները եւ այլն, այո՛, առաջին հերթին փաստաթղթեր են, առաջնային վավերագրեր, աղբյուր տվյալ տարիների պատմության համար, բնականաբար համադրված կարեւոր այլ փաստաթղթերի հետ։ Եվ դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե տվյալ առաջին դեմքը ինչպես է ղեկավարել, ինչ սխալներ է գործել, ինչ վնասներ է բերել կամ ինչ հաջողությունների է հասել, անգամ՝ որքանով է նրա խոսքը համահունչ իրականության հետ։ Որեւէ դեպքում դրանք չի կարելի շրջանցել։

Ահա կարեւոր այդ փաստաթղթերը, ժամանակին որպես օրվա լրատվության մաս հրապարակված լինելով տարբեր տեղերում, ավելի ուշ դժվարհասանելի են դառնում հետազոտողին՝ պատմաբանին, քաղաքագետ վերլուծաբանին եւ այլն։ Այսինքն՝ նման ժողովածուների հրապարակումն այդ առումով խիստ օգտակար եւ խրախուսելի գործ է, որ ազատում է հետազոտողին դրանք գրադարաններում փնտրելու, գտնելու ոչ դյուրին ու ժամանակատար գործից։

Ահա հենց այդ պատճառով շատ կարեւոր է դրանց պատշաճ հրապարակումը, այն է՝ վավերականության ապահովման խնդիրը։ Իսկ վավերականը տվյալ պահին (երբ տրվել է հարցազրույցը, եղել է ելույթը, հրապարակվել է ուղերձը եւ այլն) դրանց առաջին, այդ օրերի տպագիր տարբերակներն են, որոնք պարտադիր կերպով պետք է նշվեն յուրաքանչյուր նյութի տողատակային ծանոթագրություններում։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում հեռուստատեսային այն հարցազրույցներին, որոնց սղագրական տեքստերը ժամանակին չեն հրապարակվել։

Այս գրքի նյութերը, որ ներկայացված են ըստ տարեթվերի, չունեն նման հղումներ կամ ծանոթություններ, թե որտեղից են վերցված, դրանց տեքստը որ օրը որ թերթի որ համարում է տպագրվել։ Այսինքն՝ չկա նրանց հասցեն, վավերականության հիմքը։

Երրորդ էջում ծանուցվում է միայն, որ դրանց «ամբողջական տարբերակին» կարելի է ծանոթանալ Ս. Սարգսյանի պաշտոնական կայքում։ Բայց սա ոչինչ չի փոխում, այնտեղ էլ բացակայում են նյութերի վավերականության հիշյալ տվյալները։

Այսինքն՝ հրապարակված ժողովածուն չի պահպանում կամ ապահովում իր ամփոփած նյութերի վավերականության եւ վստահելիության հիմքերը։

Ինչո՞ւ են այդպես վարվել։

Կարող է լինել բացատրության ընդամենը երկու տարբերակ.

Ա) Գիրքը կազմողները չեն գիտակցել դրա անհրաժեշտությունը, կարեւորությունը։

Սակայն խնդիրը այդքան բարդ ու դժվարհասանելի ակադեմիական «նուրբ» մի գիտելիք չէ ամենեւին։ Արդեն ուսանողական տարիներին, գեթ պատմաբանների, բանասերների դեպքում, դա տրվող առաջին գիտելիքներից մեկն է, որ սովորողն իրացնում է կուրսային աշխատանքներում։ Ս. Սարգսյանի գրասենյակում հաստատ կան բանասիրական կամ պատմական կրթություն ունեցողներ, կարծեմ, նաեւ գիտական կոչումներով։ Այսինքն՝ չիմանալու, չգիտակցելու այս տարբերակը դժվարպատկերացնելի է։

Բ) Բնօրինակ վավերական աղբյուրը չնշելու այս ձեւը հնարավորություն կարող էր տալ ինչ-որ միջամտություններ, փոփոխություններ կատարել գրքում հրապարակվող տեքստերում, դուրս հանել այն, ինչը այսօր «ձեռնտու չէ», կամ ավելացնել ինչ-որ «ձեռնտու» նոր բան։ Այսինքն՝ կեղծել, թաքցնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aliqmedia.am

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան